Եվրոպա

Հունգարիան հայտարարել է «Դրուժբա» նավթամուղով ռուսական նավթի մատակարարումների վերսկսման մասին

2 րոպեի ընթերցում

Հունգարիան հայտարարել է «Դրուժբա» նավթամուղով ռուսական նավթի մատակարարումների վերսկսման մասին

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն օգոստոսի 19-ին հայտարարել է, որ Ռուսաստանը վերանորոգել է ուկրաինական գրոհի հետևանքով վնասված «Դրուժբա» նավթամուղը, և նավթի մատակարարումները Հունգարիա վերսկսվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիյարտոն գրել է X սոցիալական հարթակում։

««Դրուժբա» նավթամուղով նավթի մատակարարումները վերսկսվել են երկու օր առաջ ուկրաինական գրոհից հետո», - գրել է Սիյարտոն:

Նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Պավել Սորոկինին արագ վերանորոգման համար։

«Մենք ակնկալում ենք, որ Ուկրաինան այլևս հարված չի հասցնի այս կարևորագույն նավթամուղին։ Սա մեր պատերազմը չէ։ Հունգարիային հարկավոր է զերծ պահել դրանից», - հավելել է նա։

Օգոստոսի 18-ին Սիյարտոն հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են «Դրուժբա» նավթամուղի ենթակայաններից մեկին, որով ռուսական նավթ է մատակարարվում Հունգարիա և Սլովակիա։ Սլովակիան ևս հայտնել էր ռուսական նավթի մատակարարումների դադարեցման մասին։ 

Սիյարտոն Կիևին մեղադրել էր Հունգարիան ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ներքաշելու փորձի համար։ Կիևից արձագանքել էին՝ նշելով, որ բողոքները հարկավոր է ուղղել Մոսկվային։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում