Արթիկ համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են սալարկման աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Արթիկ համայնքի մի շարք բնակավայրերում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են սալարկման աշխատանքներ: 

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ «Արթիկ համայնքի 14 բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվում են ներհամայնքային ճանապարհների սալարկման աշխատանքներ Մեծ Մանթաշ, Հառիճ, Արթիկ, Լուսակերտ, Գեղանիստ, Մեղրաշեն, Հովտաշեն և Գետափ բնակավայրերում։ 

Նշված բնակավայրերում ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատման ենթածրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 235 մլն 799 հազար դրամ։ Կառավարությունն ապահովելու է ծրագրի ֆինանսավորման 65 տոկոսը՝ տրամադրելով 153 մլն 269 հազար դրամ։ 

Ենթածրագրերի արդյունքում կսալարկվի 4.56 կմ երկարությամբ ճանապարհ՝ 19,036 քմ ընդհանուր մակերեսով։ 

Աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է Արթիկ համայնք և տեղում դիտարկել իրականացվող շինաշխատանքները։  

Հայերեն

Պուտինը Truth Social չի կարդում. Զելենսկին ՌԴ-ին մեղադրել է էներգետիկ հրադադարը խախտելու համար

Արարատ Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

Ադրբեջանցի զինծառայողի Հայաստան ներխուժումը կասկածի տակ չի դնում հաստատված խաղաղությունը․ Փաշինյանը՝ Շաքիի միջադեպի մասին

Շվեյցարիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ինացիո Կասիսը կայցելի Հայաստան

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 12/10/26

Ասիական ինդեքսներն աճել են - 12/10/26

Ֆրանսիան Ռուսաստանի կողմից էներգետիկ հրադադարը հարգելու որևէ նշան չի տեսել. Մակրոն

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր

Այս պահի դրությամբ Հայաստանը պատրաստ չէ դառնալ ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու մասին