Շվեյցարիան խոստացել է Պուտինին անձեռնմխելիություն տրամադրել Զելենսկու հետ հանդիպման դեպքում

2 րոպեի ընթերցում

Շվեյցարիան պատրաստ է դառնալ բանակցային հարթակ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու համար, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է AFP գործակալությունը։

Նախարարը նշել է, որ Շվեյցարիան պատրաստ է հանդիպումը կազմակերպել սեղմ ժամկետում, և այդ դեպքում Պուտինին կտրամադրի քրեական հետապնդումից անձեռնմխելիություն։

Կասիսի խոսքով՝ Շվեյցարիայի կառավարությունը սահմանել է կանոններ` «անձեռնմխելիություն տրամադրելու այն անձին, որի ձերբակալման հրաման է տրվել»։ Պաշտոնյան նշել է, որ անձեռնմխելիությունը կտրամադրվի, «եթե տվյալ անձը գա խաղաղության համաժողովի, այլ ոչ թե անձնական գործերով»:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել էր Պուտինի և Զելենսկու միջև հանդիպում անցկացնել Ժնևում:

Եվրոպա

Մակրոնը Շվեյցարիան առաջարկել է որպես Պուտինի և Զելենսկու հանդիպման վայր

Շվեյցարիան ճանաչում է Միջազգային քրեական դատարանի իրավասությունը։ 2023 թվականին ՄՔԴ-ն Վլադիմիր Պուտինի և ՌԴ երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման հրաման է տվել՝ նրանց մեղադրելով «Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաներին Ռուսաստանի Դաշնություն անօրինական կերպով արտաքսելու մեջ»։ 

Մոսկվան դատարանի որոշումները համարում է իրավաբանորեն անվավեր:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գագաթնաժողովի նախապատրաստման մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն օգոստոսի 18-ին Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն և եվրոպացի առաջնորդներին, ինչպես նաև հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի բացառել, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ երկու շաբաթից։

Հայերեն Русский

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը