Թուրքիա

Իրանն ու Թուրքիան քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

1 րոպեի ընթերցում

Իրանն ու Թուրքիան քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն և Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Օքայ Մեմիշն Անկարայում քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային իրադրությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ ներկայացնելով Իրանի ԱԳ փոխնախարարի՝ Անկարա կատարած այցի մանրամասները։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում երկու կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, այդ թվում՝ Գազայի շուրջ ստեղծված իրավիճակն ու այդ ուղղությամբ Իսրայելի իրականացրած գործողությունները։ 

Հաղորդվում է, որ իրանցի ու թուրք պաշտոնյաներն ընդգծել են իսլամական աշխարհում համերաշխության և միասնության կարևորությունը, ինչպես նաև տարածաշրջանային ընդհանուր մարտահրավերները հաղթահարելու համար Իրանի և Թուրքիայի միջև շարունակական խորհրդակցությունների անհրաժեշտությունը։ 

Իրանական գործակալության փոխանցմամբ՝ Խաթիբզադեն բարձր է գնահատել Թուրքիայի կառավարության և ժողովրդի կողմից Իրանի ժողովրդին աջակցելը և նրա հետ համերաշխություն պահպանելու դիրքորոշումը՝ կապված Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունների հետ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում