Կլյուչևսկոյ հրաբուխը 6,5 կմ բարձրությամբ մոխիր է արտանետել․ կա սպառնալիք ավիափոխադրումների համար

1 րոպեի ընթերցում

Կամչատկայի Կլյուչևսկոյ հրաբուխը 6,5 կիլոմետր բարձրությամբ հզոր մոխրի ամպ է արտանետել՝ սպառնալիք ստեղծելով ավիափոխադրումների համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Հեռավոր Արևելքի մասնաճյուղի հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի Կամչատկայի հրաբխային ժայթքումների արձագանքման խումբը:

«Մոխրի ամպը տարածվել է հրաբխից 52 կիլոմետր արևելք», - նշել են գիտնականները:

Ավիացիայի համար սահմանվել է վտանգի նարնջագույն կոդ, ինչը սպառնալիք է համարվում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ավիափոխադրումների համար: 

Հրաբխի ներկայիս արտանետումը երկրորդն է օրվա ընթացքում: 

Կլյուչևսկոյը, որը գտնվում է Կլյուչի գյուղից 30 կիլոմետր հեռավորության վրա, մնում է Եվրասիայի ամենաակտիվ հրաբուխներից մեկը։ Վերջին ուժեղ ժայթքումը սկսվել է հուլիսի 31-ին՝ հուլիսի 30-ին Կամչատկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից անմիջապես հետո։ Հրաբուխը 5-ից 12 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուներ է արձակել։ Մոխիրը թափվել է Ուստ-Կամչատսկի շրջանի բնակեցված տարածքներում։

Հայերեն

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Ընտրություններ-2026. 314 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 54.87 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 22.08 տոկոսը