Թուրքիա

Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հանդիպել է պաշտոնական այցով Անկարայում գտնվող Սիրիայի պաշտպանության, արտաքին գործերի նախարարների և հետախուզության տնօրենի հետ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ մանրամասնելով, որ պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող սիրիական պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցեր։

Այնուհետև Թուրքիայի նախարար Յաշար Գյուլերը և Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհեֆ Աբու Քասրան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր համատեղ վարժանքների և խորհրդատվությունների վերաբերյալ:

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում