Ռուսաստանն աշխատում է Ադրբեջանի հետ՝ ձերբակալված ռուսաստանցների ազատման տարբերակների շուրջ

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանն աշխատանք է տանում ադրբեջանական կողմի հետ Բաքվում պահվող ՌԴ քաղաքացիների շուտափույթ ազատման և տուն վերադարձի տարբերակների շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը:

«Ներկայում ադրբեջանական կողմի հետ աշխատանք է տարվում Բաքվում պահվող Ռուսաստանի քաղաքացիների շուտափույթ ազատման և հայրենիք վերադարձի տարբերակների շուրջ: Հիմք ենք ընդունում այն հանգամանքը, որ այդ որոշումը կլիներ նշանակալի քայլ Ռուսաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունների կայունացման գործընթացում», - ասել է նա ճեպազրույցում, որը հեռարձակվել է ՌԴ ԱԳՆ էջերում:

Ֆադեևը հիշեցրել է, որ հուլիսի 1-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը, որին ներկայացվել է «բողոք Բաքվի ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ»: 

«Ավելի վաղ էլ մենք նշել ենք, որ Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից նման գործողությունների համար հիմքերը պարզապես բացակայել են: Մենք հասել ենք Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության աշխատակիցների հյուպատոսական մուտքի ապահովմանը ձերբակալված ռուսաստանցիների մոտ և նրանց անհրաժեշտ օգնություն ենք ցուցաբերում, արձագանքում ենք նրանց հարցերին և խնդրանքներին», - նշել է նա:

Ավելի վաղ ՌԴ Սվերդլովսկի մարզի քննչական կոմիտեն հայտնել էր, որ Եկատերինբուրգում կասեցվել է էթնիկ խմբավորման գործունեությունը, որը ներգրավված է եղել 2001, 2010 և 2011 թվականներին տեղի ունեցած մի շարք սպանությունների մեջ: Ձերբակալված ադրբեջանցիներից երկուսը մահացել են։ 

Ադրբեջանը դատապարտել է տեղի ունեցածը՝ դա անվանելով սպանություն, և բողոք է հայտնել ՌԴ անվտանգության ուժերի գործողությունների դեմ, իսկ Ռուսաստանի հետ մշակութային և որոշ այլ միջոցառումներ չեղարկվել են։ Բացի այդ, Բաքվում կալանավորվել են «Sputnik Ադրբեջան» գործակալության ղեկավարը և գլխավոր խմբագիրը, ինչպես նաև ՌԴ մի շարք այլ քաղաքացիներ։ 

Հայերեն Español

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին