Ռուսաստան

Մոսկվան սպասում է ռուս-ուկրաինական աշխատանքային խմբերի երկխոսության շուտափույթ մեկնարկին

1 րոպեի ընթերցում

Մոսկվան սպասում է ռուս-ուկրաինական աշխատանքային խմբերի երկխոսության շուտափույթ մեկնարկին

Մոսկվան սպասում է, որ շուտով կսկսվի քաղաքական, ռազմական և հումանիտար հարցերի շուրջ երկխոսությունը ռուս-ուկրաինական աշխատանքային խմբերի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։

«Հուլիսի 23-ին Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ ուկրաինական կողմին առաջարկվել է ստեղծել քաղաքական, ռազմական և հումանիտար հարցերի գծով երեք աշխատանքային խումբ, որոնք կաշխատեն, մասնավորապես, տեսակոնֆերանսի ռեժիմով», - հիշեցրել է նա և հավելել՝ «մենք պաշտոնական պատասխան դեռ չենք ստացել Կիևից»։

Դիվանագետը հաստատել է, որ «այդ հարցերը քննարկվում են շփումների ընթացքում, առաջվա պես սեղանին են դրված»։

«Մենք սպասում ենք, որ խմբերը կձևավորվեն և հնարավորինս շուտ ձեռնամուխ կլինեն գործնական աշխատանքի», - հայտարարել է Ֆադեևը ճեպազրույցում, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում