Ադրբեջան

Բաքվին հայտնի է Մոսկվայի դիրքորոշումը Կիևին զենքի մատակարարումների վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Բաքվին հայտնի է Մոսկվայի դիրքորոշումը Կիևին զենքի մատակարարումների վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի դիրքորոշումն Ուկրաինային զենքի մատակարարումների վերաբերյալ լավ հայտնի է Ադրբեջանին, այդ գործողությունները միայն կվատթարացնեն իրավիճակը երկրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը:

Դիվանագետը մեկնաբանել է մամուլում տարածված տեղեկությունները, թե Բաքուն կարող է չեղարկել Կիևին զենքի մատակարարումների արգելքը, եթե Ռուսաստանի զինված ուժերը շարունակեն հարվածել Ուկրաինայի տարածքում ադրբեջանական նավթի և գազի օբյեկտներին:

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ուշադրություն են դարձրել այդ հաղորդումների վրա, և կարող եմ ասել, որ ադրբեջանցի գործընկերներին լավ հայտնի է մեր դիրքորոշումը Կիևի վարչակարգին զենքի կամ կրկնակի նշանակության մարդասիրական օգնության մատակարարումների վերաբերյալ: Կարծում ենք, որ այդ  գործողությունները ոչ մի կերպ չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը և միայն կվատթարացնեն իրավիճակը երկրում», - ասել է նա ճեպազրույցում, որը հեռարձակվել է սոցիալական ցանցերում ՌԴ ԱԳՆ էջերում։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում