Նիդեռլանդները ԵՄ-ին կոչ է արել մասամբ դադարեցնել Իսրայելի հետ ասոցացման համաձայնագրի գործողությունը
2 րոպեի ընթերցում

Մերձավոր Արևելքում իրավիճակի շուրջ ԵՄ արտգործնախարարների խորհրդի արտահերթ հանդիպմանը Նիդեռլանդները կոչ է արել դադարեցնել Իսրայելի հետ Եվրամիության ասոցացման համաձայնագրի առևտրային մասի գործողությունը՝ Գազայի հատվածում իրավիճակի պատճառով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X հարթակում գրել է թագավորության արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը։
On Gaza, I reiterated our call for an immediate ceasefire to ensure the release of all hostages, to get humanitarian aid effectively distributed and to end further suffering. Both Hamas and Israel need to take immediate steps to reach this ceasefire. 1/3 pic.twitter.com/x3Q7o5eUqZ
— Caspar Veldkamp (@ministerBZ) August 11, 2025
Նրա խոսքով՝ այդ դիրքորոշման պատճառ է դարձել այն, որ Իսրայելը չի կատարել հուլիսի 7-ին Եվրամիության հետ ձեռք բերված համաձայնությունները Գազայի հատված հումանիտար օգնության մուտքի մասին։
Քաղաքական գործիչը նաև կրկին հաստատել է Նիդեռլանդների կոչը՝ անհապաղ հրադադար հաստատելու Գազայում՝ բոլոր իսրայելցի պատանդների վերադարձի, մարդասիրական օգնության արդյունավետ բաշխման համար՝ ընդգծելով, որ հակամարտության երկու կողմերն էլ պետք է քայլեր ձեռնարկեն հրադադարի հասնելու համար:
Վելդկամպը նաև կոչ է արել լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել ՀԱՄԱՍ-ի և «Պաղեստինյան իսլամական ջիհադ»-ի նկատմամբ։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ երկրի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն է տվել վարչապետի առաջարկած ծրագրին՝ Գազա քաղաքի ամբողջ տարածքը վերահսկողության տակ վերցնելու և պաղեստինյան անկլավում գործողությունն ընդլայնելու վերաբերյալ: Այս որոշումը մեծ քննադատության է արժանացել միջազգային հանրության կողմից։