ԵՄ ղեկավարները հայտարարություն են տարածել Ուկրաինայի վերաբերյալ. Հունգարիան հրաժարվել է միանալ դրան

2 րոպեի ընթերցում

Եվրոպական միության երկրների ղեկավարները ողջունել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ «Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած պատերազմին վերջ դնելու և Ուկրաինայում արդար ու տևական խաղաղության և անվտանգության հասնելու ուղղությամբ»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Եվրոպական խորհրդի տարածած հայտարարության մեջ։

«Արդար և երկարատև խաղաղությունը, որը կայունություն և անվտանգություն է բերում, պետք է հարգի միջազգային իրավունքը, ներառյալ անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքները, իսկ միջազգային սահմանները չպետք է փոխվեն ուժով», - նշված է հայտարարության մեջ։

Նրանք շեշտել են, որ ուկրաինացիները պետք է իրենք որոշեն իրենց ապագան, և որ Ուկրաինայի ուղին դեպի խաղաղություն «չի կարող որոշվել առանց Ուկրաինայի»։ 

Հայտարարության մեջ նշվում է, որ Ուկրաինայում ՌԴ ծավալած պատերազմն ավելի լայն հետևանքներ ունի եվրոպական և միջազգային անվտանգության համար։ 

«Մենք կիսում ենք այն համոզմունքը, որ դիվանագիտական լուծումը պետք է պաշտպանի Ուկրաինայի և Եվրոպայի կենսական անվտանգության շահերը», - նշված է հայտարարության մեջ։

ԵՄ երկրների ղեկավարները նշել են նաև, որ ԱՄՆ-ի և գործընկերների հետ միասին կշարունակեն աջակցությունը Կիևին, ինչպես նաև կշարունակեն պատժամիջոցները Մոսկվայի նկատմամբ։

«Եվրոպական միությունն ընդգծում է Ուկրաինայի անքակտելի իրավունքն՝ ընտրելու սեփական ճակատագիրը, և կշարունակի աջակցել Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին», - եզրափակել են ԵՄ ղեկավարները։

Կից ծանոթագրության մեջ նշվում է, որ Հունգարիան չի միացել այս հայտարարությանը։

Հայերեն English Русский

ՀԵՑ-ը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետբյուջե

Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր

ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին

ՀԾԿՀ նախագահն Աթենքում մասնակցում է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի ղեկավարների հանդիպմանը

Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում աճել է էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը

Ֆրանսիայում հոկտեմբերի 24-ի ցույցերից հետո ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի առաջին ինը ամիսներին աճել է 2.7 տոկոսով

Սևան համայնքը հյուրընկալել է COP17-ի համաժողովի մասնակիցներին

Հայաստան կժամանի Նիդեռլանդների ԱԳ նախարարը