Վրաստան

Կոբախիձեն կարծում է, որ Թրամփը կվերանայի Վրաստանի նկատմամբ քաղաքականությունը

2 րոպեի ընթերցում

Կոբախիձեն կարծում է, որ Թրամփը կվերանայի Վրաստանի նկատմամբ քաղաքականությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կվերանայի քաղաքականությունը Թբիլիսիի նկատմամբ, ինչպես նաև պատժամիջոցները, որոնք սահմանել են Միացյալ Նահանգների նախորդ իշխանությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«Կարծում եմ, որ այն մոտեցումները, որոնք կային (ԱՄՆ) նախորդ վարչակազմի պայմաններում, արմատապես կվերանայվեն, այդ թվում կվերանայվի պատժամիջոցների քաղաքականությունը։ Սա մեր ենթադրությունն է», - ասել է Կոբախիձեն լրագրողներին։ 

Պետքարտուղարությունը 2024 թվականի նոյեմբերի 30-ին տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները դադարեցրել է ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետը նոյեմբերի 28-ին հայտարարել է, որ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջն օրակարգում չներառել Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունների հարցը և հրաժարվել ԵՄ-ի կողմից բոլոր բյուջետային դրամաշնորհներից։

2024 թվականի դեկտեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Մագնիտսկու ակտի շրջանակներում պատժամիջոցների ցանկում է ներառել Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վախթանգ Գոմելաուրիին և Վրաստանի ՆԳՆ հատուկ գործերի բաժնի նախկին փոխտնօրեն Միրզա Կեզևաձեին։ ԱՄՆ իշխանությունների վարկածով՝ Գոմելաուրին և Կեզևաձեն ներգրավված են եղել «ԶԼՄ-ների ներկայացուցիչների, ընդդիմադիր գործիչների և ցուցարարների նկատմամբ բռնաճնշումներում, այդ թվում՝ 2024 թվականի ցույցերի ժամանակ»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում