Իրավունք

Սյունիքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք

1 րոպեի ընթերցում

Սյունիքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք

Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 6-ին քաղաքացին զանգահարել է Օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Որոտան գետի ափին նկատել է պարկ և պայուսակ, որոնց մեջ զենք-զինամթերք կա։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությունից, բաժնից մեկնած օպերատիվ խումբը և մարզի պարեկները պարկում և պայուսակում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, հրացանի փող, տարբեր տրամաչափի ինքնաձիգի 378 և գնդացիրի 152 փամփուշտ, «Ֆ-1» նռնակ՝ պայթուցիչով, ամունալի 713 պայթուցիչ և ինքնաձիգի չորս դատարկ պահեստատուփ՝ գոտեպայուսակով։ 

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում