Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքում և Լեռնաձոր, Անդոկավան, Ձագիկավան, Գեղի, Բաբիկավան, Քաջարանց բնակավայրերում օգոստոսի 8-ին ժամը 10:00-ին փորձարկվելու են էլեկտրական շչակներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից՝ խնդրելով չանհանգստանալ։