Միացյալ Նահանգներ

Ուիթքոֆը ժամանել է Ռուսաստան

1 րոպեի ընթերցում

Ուիթքոֆը ժամանել է Ռուսաստան

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ժամանել է Մոսկվա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Սթիվ Ուիթքոֆին դիմավորել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար և արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

Ուիթքոֆը վերջին անգամ Մոսկվա էր գնացել բանակցությունների ապրիլի 25-ին, իսկ դրանից առաջ՝ ապրիլի 11-ին, Սանկտ Պետերբուրգ։ Երկու անգամ էլ նրա հետ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Տարեսկզբից ի վեր սա Ուիթքոֆի հինգերորդ այցն է Ռուսաստան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում