Մարզեր

Աշտարակ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառին․ կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

Աշտարակ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառին․ կան տուժածներ

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը օգոստոսի 4-ին, ժամը 18։14-ին ահազանգ է ստացել, որ Աշտարակ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 7-ին կմ-ին BMW մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին։

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներից մեկը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, մեկ այլ ուղևորի դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վարորդը և ուղևորը ևս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում