Մերձավոր Արևելք

Լիտվայի նախագահն Իսրայելին կոչ է արել սովը չօգտագործել որպես քաղաքական գործիք

1 րոպեի ընթերցում

Լիտվայի նախագահն Իսրայելին կոչ է արել սովը չօգտագործել որպես քաղաքական գործիք

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Վիլնյուսում Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ համատեղ մամուլի ասուլիսում Իսրայելին կոչ է արել սովը չօգտագործել որպես քաղաքականության գործիք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը մնում է աղետալի։ Սովը չի կարող օգտագործվել որպես քաղաքական կամ ռազմական միջոց», - նշել է Լիտվայի ղեկավարը:

Նա հրեական պետությանը կոչ է արել ձեռնարկել անհապաղ միջոցներ Գազայում հումանիտար ճգնաժամը լուծելու համար։

«Անհրաժեշտ է ապահովել բավարար մարդասիրական օգնության մատակաարումը և դրա բաշխումը Գազայի հատվածի քաղաքացիական բնակչությանը, հատկապես կանանց և երեխաներին», - ասել է Նաուսեդան։

Իսրայելի նախագահի այցն ուղեկցվում է բողոքի ցույցերով։ Ակտիվիստները պիկետ են անցկացրել Լիտվայի նախագահական պալատի մոտ, իսկ երեկոյան նախատեսված է հանրահավաք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում