Ռուսաստան

Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 31-ի. Ուկրաինայում սգո օր են հայտարարել

1 րոպեի ընթերցում

Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 31-ի. Ուկրաինայում սգո օր են հայտարարել

Հուլիսի լույս 31-ի գիշերը ռուսական ուժերի կողմից անօդաչուներով և հրթիռներով Կիևին հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի. նրանց թվում կա 5 երեխա։ Եվս 159 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 16 երեխա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր Telegram ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Նա նաև հայտնել է, որ որոնողափրկարարական աշխատանքները Կիևում ավարտվել են։

Օգոստոսի 1-ն Ուկրաինայում հայտարարվել է սգո օր։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում