Գերմանիան լրացուցիչ 5 միլիոն եվրո կհատկացնի Գազայի բնակչությանը ցույց տրվող օգնությանը

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլն Իսրայել կատարած այցի ընթացքում հայտնել է, որ Գերմանիան ընդլայնում է օգնությունը Գազայի հատվածի սովահար բնակչությանը: Նա հայտնել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին լրացուցիչ 5 միլիոն եվրո տրամադրելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։ 

Նախարարը նշել է, որ Բեռլինը լրացուցիչ 5 միլիոն եվրո կհատկացնի Գազայի հատվածում Պարենի համաշխարհային ծրագրին աջակցելու համար, որը կօգնի հացի փռերին և հասարակական սննդի կետերին, որպեսզի Գազայի բնակիչները հացով և տաք սննդով ապահովվեն միջնաժամկետ հեռանկարում։

«Գազայի հատվածում հումանիտար աղետը պետք է անհապաղ դադարի», - ընդգծել է նա հուլիսի 31-ին Իսրայել այցի ընթացքում։

Միևնույն ժամանակ Գերմանիայի արտաքին գործերի նախարարն Իսրայելի կառավարությանը կոչ է արել հնարավորինս շուտ վերսկսել սերտ համագործակցությունը ՄԱԿ-ի և նրա հիմնարկությունների հետ Գազայի հատվածին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում։ 

Deutsche Welle-ն նշում է, որ Գերմանիան սկսել է Գազայի հատված պարաշյուտներով ինքնաթիռներից հումանիտար օգնության նետումը։ Ըստ ՄԱԿ-ի՝ Գազային հարկավոր է ամսական 62 000 տոննա օգնություն՝ բնակիչների գոյատևման համար։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ 2023 թ. հոկտեմբերին Գազայում պատերազմի սկզբից ի վեր Գերմանիայի կողմից պաղեստինյան տարածքներին տրամադրված մարդասիրական օգնության ծավալը կազմել է ավելի քան 330 միլիոն եվրո։ Այդ գումարի ավելի քան 95%-ն օգտագործվում է Գազայի հատվածի բնակչության համար:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա