Միացյալ Նահանգներ

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինային գրեթե 1 միլիարդ դոլարի օգնություն հատկացնելու օրինագծին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինային գրեթե 1 միլիարդ դոլարի օգնություն հատկացնելու օրինագծին

ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծի, որով նախատեսվում է Ուկրաինային գրեթե 1 միլիարդ դոլարի օգնություն հատկացնել անվտանգության բնագավառի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Hill-ը։

Ուկրաինային օգնությունը ներառված է ԱՄՆ 2026 ֆինանսական տարվա 852,45 միլիարդ դոլար ընդհանուր գումարի պաշտպանական հատկացումների օրինագծում։

Օրինագիծը հանձնաժողովի կողմից հաստատվել է 26 «կողմ» ձայնով, «դեմ» է հանդես եկել 3 օրենսդիր։

Օրինագիծը ներառում է Ուկրաինային 800 միլիոն դոլարի օգնություն՝ անվտանգության բնագավառի համար և 225 միլիոն դոլարի օգնություն՝ Բալթյան երկրների անվտանգության համար։

Օրինագիծը ներկայացվել էր սենատորներ Միչ Մաքքոնելի և Քրիս Քունսի կողմից։ Ավելի վաղ Քունսը լրագրողներին ասել էր, որ Բալթյան երկրներին հատկացվող գումարն, ամենայն հավանականությամբ, կուղղվի Ուկրաինային աջակցությանը։ Նրա խոսքով՝ այսպիսով, Կիևի համար նախատեսված ընդհանուր գումարը կարելի է համարել 1 միլիարդ դոլար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում