Սիրիայի ԱԳ նախարարը Լավրովի հետ հանդիպմանը հաստատել է ՌԴ հետ համագործակցելու ցանկությունը

2 րոպեի ընթերցում

Սիրիայի նոր իշխանությունները շահագրգռված են Ռուսաստանի հետ կառուցել համագործակցություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ասաադ աշ-Շիբանին։

«Այսօր մենք ներկայացնում ենք նոր Սիրիա և, իհարկե, շահագրգռված ենք մեր երկրների միջև ճիշտ փոխգործակցություն և հարաբերություններ հաստատելու հարցում, որը հիմնված կլինի համագործակցության և փոխադարձ հարգանքի վրա», - ասել է Սիրիայի ԱԳ նախարարը։

Նա նշել է, որ «ներկա ժամանակաշրջանը լի է տարբեր մարտահրավերներով ու սպառնալիքներով, բայց սա նաև միասնական, ուժեղ Սիրիա կառուցելու հնարավորություն է»։

«Եվ, իհարկե, մենք շահագրգռված ենք, որպեսզի Ռուսաստանը մեզ հետ լինի այս ճանապարհին», - հայտարարել է աշ-Շիբանին։

Սիրիացի նախարարը հայտարարել է, որ «Ռուսաստանի և Սիրիայի ժողովուրդների միջև հարաբերությունները պատմական բնույթ ունեն, բայց, իհարկե, կան մի շարք պահեր, որոնք որոշիչ դեռ են ունենում և բարդացնում են այդ հարաբերությունները»։

Իր հերթին ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Մոսկվայում ուշադիր հետևում են «Սիրիայում ընթացող անցումային ժամանակաշրջանի գործընթացներին»։ «Մենք անկեղծորեն ցանկանում ենք, որպեսզի Սիրիայի ժողովուրդը, որի հետ մեզ կապում են երկարամյա բարեկամության հարաբերությունները, հաղթահարի առկա մարտահրավերները և լիովին կարգավորի իրադրությունը»,- ասել է Լավրովը։ 

Նա հույս է հայտնել, որ Սիրիայի նախագահը հոկտեմբերի 15-ին 

կկարողանա մասնակցել Ռուսաստան-Արաբական պետությունների լիգա առաջին գագաթնաժողովին։  

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան