Սպորտ

Հրաձիգ Գոհար Հարությունյանը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

1 րոպեի ընթերցում

Հրաձիգ Գոհար Հարությունյանը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Գոհար Հարությունյանն արծաթե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության 50 մ վազող թիրախ խառը վազք մրցաձևի կանանց անհատական պայքարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Գոհար Հարությունյանը գրանցել է 380 միավոր:

Հայաստանի կանանց թիմը՝ 1116 միավորով, նվաճել է նաև թիմային արծաթե մեդալ։

Ավելի վաղ մեծահասակների վազող թիրախ խառը վազք մրցաձևի թիմային պայքարում Գոհար Հարությունյան (Լիլիթ Մկրտչյան) Արուսյակ Գրիգորյան եռյակը 1103 միավոր արդյունքով դարձել էր Եվրոպայի առաջնության հաղթող, իսկ նորմալ վազք մրցաձևի թիմային պայքարում զբաղեցրել էր երկրորդ տեղը:

Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև օգոստոսի 7-ը: Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել մարզիչներ Էդգար Բաղդասարյանի և Էդվարդ Ղարիբյանի գլխավորությամբ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում