Մշակույթ

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի խորացման նախաձեռնությունները

1 րոպեի ընթերցում

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի խորացման նախաձեռնությունները

Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի կենտրոնական գրասենյակում խորհրդի գլխավոր տնօրեն Կ. Նանդինի Սինգլան ընդունել է Հնդկաստանում Հայաստանի  դեսպան Վահագն Աֆյանին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ, այդ թվում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին կայանալիք Հնդկական միջազգային ժողովրդական 9-րդ փառատոնին հայկական մշակութային խմբերի մասնակցությանն առնչվող հարցեր։

Երկուստեք կարևորվել են երկու բարեկամական երկրների դարավոր ժողովուրդների միջև ներկայիս փոխադարձ ճանաչողության ընդլայնմանն ուղղված քայլերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում