Սյունիքում կորած համարվող երեխան հայտնաբերվել է
1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hուլիսի 29-ին ժամը 20։21-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Արեգունի թաղամասից 9 տարեկան տղան գնացել է դեպի Քարահունջի անտառային հատված և չի վերադարձել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր մեկնած փրկարարները և ոստիկանության աշխատակիցները Արեգունի թաղամասի մոտակայքում անվնաս հայտնաբերել են երեխային։