Ադրբեջան

Ուկրաինան առաջին անգամ Ադրբեջանից գազ կներմուծի Անդրբալկանյան միջանցքով

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան առաջին անգամ Ադրբեջանից գազ կներմուծի Անդրբալկանյան միջանցքով

Ուկրաինան առաջին անգամ ադրբեջանական գազ կներմուծի Անդրբալկանյան միջանցքով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի «Նաֆտոգազ» ընկերության ղեկավար Սերգեյ Կորեցկիյը:

«Ուկրաինան առաջին անգամ ադրբեջանական գազ կներմուծի Անդրբալկանյան միջանցքով: Կնքվել է գազի գնման առաջին համաձայնագիրը SOCAR-ի ընկերության՝ SOCAR Energy Ukraine-ի հետ», - գրել է նա Facebook-ում:

Թեստային մատակարարումը կիրականացվի Բուլղարիայով և Ռումինիայով անցնող երթուղով: «Դա ծավալով փոքր, բայց ռազմավարական առումով կարևոր քայլ է, որը երկարաժամկետ համագործակցության ուղի է բացում: Ինչպես նաև մատակարարումների աղբյուրների դիվերսիֆիկացման ևս մեկ օրինակ է», - հավելել է Կորեցկիյը:

Հունվարի 1-ին Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը Եվրոպա ամբողջությամբ դադարեցվել է՝ «Գազպրոմի» հետ համաձայնագիրը երկարաձգելուց Կիևի հրաժարվելու պատճառով։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում