Գազայում սովից և թերսնուցումից մահացածների թիվը գերազանցել է 120-ը

2 րոպեի ընթերցում

Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է վերջին 24 ժամվա ընթացքում սովի և թերսնուցման պատճառով 9 նոր զոհի մասին: Այսպիսով, որ սովի և թերսնուցման պատճառով մահացածների թիվը հասել է 122-ի, որոնց թվում 83-ը երեխաներ են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։

Գազայի բժշկական աղբյուրների տեղեկացմամբ՝ իսրայելական բանակի կրակոցներից հուլիսի 25-ի լուսաբացից ի վեր 21 մարդ է զոհվել, որոնցից 4-ը՝ օգնության բաշխման կենտրոնների մոտ։ Այսպիսով, վերջին 24 ժամում զոհվածների թիվը գերազանցել է 60-ը։

Տեղեկություններ են հաղորդվում, որ հուլիսի 24-ի երեկոյան պաղեստինցի լրագրող է զոհվել, իսկ նրա կինն ու երեխաները վիրավորվել են Գազայի կենտրոնում գտնվող տեղահանվածների ճամբարին Իսրայելի օդային հարվածի հետևանքով: Գազայի հատվածի կառավարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ պատերազմի սկզբից ի վեր զոհված լրագրողների թիվը հասել է 232-ի:

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարել է, որ իրավիճակն անկլավում չափազանց ծանր է։ Գազայի հատվածը տառապում է դեղորայքի և բժշկական պարագաների պակասից։

Իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել դադարեցնել պատերազմը Գազայում և անհապաղ բացել անցակետերը։ Կազմակերպությունը հայտարարել է, որ հղի կանանց 20%-ը կանգնած է սովի առաջ։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 59 676-ի, վիրավորվել է 143 965 մարդ։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Հայերեն

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին