Իսրայելը խստորեն դատապարտել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու Ֆրանսիայի որոշումը

3 րոպեի ընթերցում

Իսրայելի իշխանությունները դատապարտել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշումը՝ պաշտոնապես ճանաչելու Պաղեստինի Պետությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն X հարթակում դա անվանել է «ահաբեկչության խրախուսում»։ 

«Մենք խստորեն դատապարտում ենք նախագահ Մակրոնի որոշումը՝ հոկտեմբերի 7-ի կոտորածից հետո Թել Ավիվի կողքին ճանաչել պաղեստինյան պետություն: Նման քայլը խրախուսում է ահաբեկչությունը և վտանգում է ստեղծել ևս մեկ իրանական պրոքսի, ինչպիսին դարձավ Գազան», - գրել է Նեթանյահուն։

«Այս պայմաններում պաղեստինյան պետությունը կլինի մեկնարկային հարթակ Իսրայելը ոչնչացնելու, այլ ոչ թե նրա կողքին խաղաղ ապրելու համար: Եկեք հստակ լինենք՝ պաղեստինցիները պետություն չեն փնտրում Իսրայելի կողքին, նրանք պետություն են փնտրում Իսրայելի փոխարեն», - հավելել է Նեթանյահուն:

Մերձավոր Արևելք

Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստինի Պետությունը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը ևս քննադատել է Ֆրանսիայի որոշումը՝ դա որակելով որպես «խայտառակություն» և նշելով, որ դրանով «պարգև է շնորհվում և խրախուսվում են ՀԱՄԱՍ-ի մարդասպանները», որոնք հրեա ժողովրդի դեմ իրագործեցին «Հոլոքոստից հետո ամենասարսափելի կոտորածը»։

«Այս փորձության պահին Իսրայելի կողքին կանգնելու փոխարեն՝ Ֆրանսիայի նախագահը գործում է այն թուլացնելու համար։ Մենք թույլ չենք տա պաղեստինյան կազմավորման ստեղծում, որը կվնասի մեր անվտանգությունը, կվտանգի մեր գոյությունը և կխաթարի Իսրայելի հողի նկատմամբ մեր պատմական իրավունքը։ Մենք բոլորս միավորված ենք այս լուրջ վտանգը կանխելու համար», - հավելել է Կացը։

Մակրոնը հայտարարել է, որ սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում պաշտոնապես կճանաչի Պաղեստինի Պետությունը՝ համաձայն Մերձավոր Արևելքում արդար և երկարատև խաղաղության իր պատմական հանձնառության։ Պաղեստինյան ինքնավարությունը ողջունել է այս քայլը։ ԱՄՆ պետքարտուղարը դատապարտել է Ֆրանսիայի որոշումը։

Մերձավոր Արևելք

Ռուբիոն դատապարտել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու Ֆրանսիայի մտադրությունը

Հայերեն English Français Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի