Մերձավոր Արևելք

Ռուբիոն դատապարտել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու Ֆրանսիայի մտադրությունը

1 րոպեի ընթերցում

Ռուբիոն դատապարտել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու Ֆրանսիայի մտադրությունը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն դատապարտել է Փարիզի կողմից Պաղեստինը ճանաչելու մտադրությունը, որի մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուբիոն X-ում գրառման մեջ Մակրոնի որոշումն անվանել է «անխոհեմ»։

«Միացյալ Նահանգները կտրականապես մերժում է Էմանուել Մակրոնի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում պաղեստինյան պետությունը ճանաչելու ծրագիրը։ Այս անխոհեմ որոշումը միայն ծառայում է ՀԱՄԱՍ-ի քարոզչությանը և խոչընդոտում է խաղաղության հաստատմանը։ Սա ապտակ է հոկտեմբերի 7-ի իրադարձությունների զոհերին», - գրել է պետքարտուղարը։

Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում պաշտոնապես կճանաչի Պաղեստինի Պետությունը՝ համաձայն Մերձավոր Արևելքում արդար և երկարատև խաղաղության իր պատմական հանձնառության։ Պաղեստինյան ինքնավարությունը ողջունել է այս քայլը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում