Գեղարքունիքի մարզում «Բուսաբուծության աջակցության» պետական ծրագրի շրջանակներում կատարվել է 2335,05 հեկտար գարնանացան

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի համայնքների տնտեսություններում 2025 թվականի գարնանը «Բուսաբուծության աջակցության» պետական ծրագրի շրջանակներում կատարվել է 2335, 05 հեկտար գարնանացան։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետի պարտականությունները կատարող Անդրանիկ Ջրաղացպանյանը, ծրագրի շահառու հանդիսացող 348 տնտեսությունում ցանվել է 1856,1 հեկտար գարի, 147,8 հեկտար ցորեն, 118,7 հեկտար վարսակ, 0,35 հեկտար հաճար, 114,9 հեկտար կորնգան, 37,7 հեկտար առվույտ, 53,5 հեկտար ոլոռ, 6 հեկտար սիսեռ։ 

Հուլիսի ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության աշխատակիցները ՀՀ էկոնոմիայի նախարարության «Գյուղատնտեսության ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ ներկայացուցչի հետ համատեղ «Բուսաբուծության աջակցության» պետական ծրագրի շրջանակներում կատարված ցանքերում իրականացնում են ընտրանքային մոնիթորինգի աշխատանքներ, որոնք արդեն ավարտվել են Մարտունի, Գավառ և Սևան համայնքներում։ Առաջիկա մեկ շաբաթում դրանք կավարտվեն նաև Վարդենիս և Ճամբարակ համայնքներում։

Պետության կողմից շահառուներին տրվող փոխհատուցման նախնական գումարը հաշվարկված է 171 միլիոն 342 հազար 500 դրամի չափով։

Հայերեն

ՔԿ նախագահը հայտնել է իրեղեն ապացույցների հափշտակության դեպքերով կալանավորված անձանց մասին

Թմրամիջոցների դեմ պայքարի հարցով ամերիկացի մասնագետներ կայցելեն Հայաստան․ ՔԿ նախագահ

Իրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ

ՔԿ նախագահը բանակում ինքնասպանությունների որոշ դեպքերի առնչությամբ պատրաստվում է դիմել ԱԱԾ-ին

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Փաշինյանն ու Մեցոլան կարևորել են երկխոսության շարունակականությունը, քննարկել տարածաշրջանային նշանակության հարցեր

ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են հավատարիմ մնալ բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ հատուկ փոստային նամականիշի մարման արարողություն

Դավիթ Խուդաթյանն ու էմիրաթական «AMEA Power» ընկերության հիմնադիրը քննարկել են էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված համագործակցության հեռանկարները

ՔԿ նախագահը մի շարք ընկերությունների կապարակնքումները բացատրել է ապացույցների պահպանման և գույքագրման անհրաժեշտությամբ