Կրեմլը ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ փուլից առաջընթաց չի սպասում

2 րոպեի ընթերցում

Կրեմլը որևէ առաջընթաց չի սպասում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլից. ռուսական կողմը մտադիր է հասնել իր նպատակներին հակամարտության կարգավորման հարցում, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Իհարկե, հրաշքների շարքից որևէ առաջընթաց ակնկալելու պատճառ չկա, ներկա իրավիճակում դա հազիվ թե հնարավոր է, - լրագրողներին ասել է նա։ - Մենք մտադիր ենք հասնել մեր շահերին, մենք մտադիր ենք ապահովել մեր շահերը և կատարել այն խնդիրները, որոնք հենց սկզբից դրել ենք մեր առջև»։

Մեկնաբանելով լրագրողի այն դիտողությունը, որ բանակցությունների նախորդ երկու փուլերը բավականաչափ արդյունավետ չեն եղել, Պեսկովը նշել է, որ «ուկրաինական կարգավորման թեման այնքան բարդ է, որ փոխանակման և մահացածների մարմինների վերադարձի վերաբերյալ համաձայնությունների հասնելն արդեն իսկ արդյունավետ է»։

Բացի այդ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը որևէ կանխատեսում չի արել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հասնելու ժամանակային հեռանկարների վերաբերյալ։ 

«Ես ընդհանրապես չէի գնահատի հնարավոր ժամկետները, դա կախված է բազմաթիվ գործոններից, և այժմ ցանկացած կանխատեսում սխալ կլինի», - ասել է նա։

ՌԴ նախագահի խոսնակը նշել է նաև, որ բանակցությունների ժամանակ նախատեսվում է քննարկել կարգավորման վերաբերյալ երկու կողմերի հուշագրերի նախագծերը։

Պեսկովը նաև հիշեցրել է, որ Ուկրաինայում դեռ գործում է ռուսական կողմի հետ բանակցություններ վարելու արգելքը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 23-ին։

Թուրքիա

Զելենսկին հայտնել է ռուս-ուկրաինական հաջորդ բանակցությունների օրը

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա