Թուրքիա

Զելենսկին հայտնել է ռուս-ուկրաինական հաջորդ բանակցությունների օրը

2 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտնել է ռուս-ուկրաինական հաջորդ բանակցությունների օրը

Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները Ստամբուլում բանակցությունների երրորդ փուլը կանցկացնեն չորեքշաբթի՝ հուլիսի 23-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում։

Ուկրաինայի ղեկավարը հայտնել է, որ հուլիսի 21-ին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ քննարկել է Թուրքիայում ռուսական կողմի հետ «ևս մեկ փոխանակման և նոր հանդիպման նախապատրաստումը»։

«Ումերովը զեկուցել է, որ հանդիպումը նախատեսվում է չորեքշաբթի։ Վաղը (խմբ.՝ հուլիսի 22-ին) ավելի շատ մանրամասներ կլինեն», - ասել է Զելենսկին։

Նա հայտնել է, որ Ռուսաստանի հետ նոր բանակցությունների ժամանակ նախատեսվում է քննարկել գերիների վերադարձը, Ռուսաստան արտաքսված երեխաների վերադարձը, ինչպես նաև երկու երկրի ղեկավարների հանդիպումը։

Զելենսկիի խոսքով՝ միայն ղեկավարների հանդիպման ժամանակ է հնարավոր հասնել կոնկրետ արդյունքների Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համար։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան ցանկանում է Կիևի հետ բանակցություններում քննարկել պատերազմի ավարտի վերաբերյալ հուշագրերը, որոնք կողմերը նախկինում փոխանակել էին, և որոնք տրամագծորեն տարբերվում են։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում