Միացյալ Նահանգներ

ՆԱՏՕ-ն համակարգում է հրետանային արկերի և այլ զինամթերքի մատակարարումներն Ուկրաինային. AP

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն համակարգում է հրետանային արկերի և այլ զինամթերքի մատակարարումներն Ուկրաինային. AP

ՆԱՏՕ-ն արդեն համակարգում է ռազմական օգնության փաթեթների, մասնավորապես նոր զինամթերքի և հրետանային արկերի խմբաքանակների փոխանցումն Ուկրաինային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին The Associated Press-ին հայտնել է դաշինքի ներկայացուցիչը:

Ըստ աղբյուրի տեղեկատվության՝ մատակարարումները նաև ներառում են  Միացյալ Նահանգներից ստացվող ռազմական օգնությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 14-ին հայտարարել է, որ զենք և ռազմական տեխնիկա կփոխանցի Կիևին, և որ այդ մատակարարումների համար կվճարի Եվրոպան: Այդ գործընթացի համակարգումն իրականացնում է ՆԱՏՕ-ն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում