Podcast-Հարց բժշկին. Էնդոսկոպիան՝ ժամանակակից բժշկության անփոխարինելի գործիք և վաղ հայտնաբերման կարևոր գործոն

5 րոպեի ընթերցում

Այսօր բժշկության մեջ մի շարք հիվանդությունների ախտորոշումը գրեթե անհնար է առանց էնդոսկոպիկ հետազոտությունների։ Էնդոսկոպիան բժիշկներին տալիս է հնարավորություն մանրամասն զննելու ներքին օրգանների վիճակը, ստանալ հստակ պատկերացում հիվանդության փուլերի մասին և շատ դեպքերում ժամանակին կանխել լուրջ բարդություններ՝ ներառյալ քաղցկեղի զարգացումը։ 

«Արմենպրես»-ի  «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Էնդոսկոպիայի ծառայության ղեկավար, էնդոսկոպիստ Կարեն Մանուկյանի հետ զրուցել ենք ծառայության հնարավորությունների, էնդոսկոպիկ վիրահատությունների, կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագրի և մի շարք կարևոր ծրագրերի մասին։

Մասնագետը նշեց, որ էնդոսկոպիան ոչ միայն հիվանդությունների ախտորոշման մեջ կարևորագույն դեր ունի, այլև բավականին մեծ տոկոս խնդիրներ կան, որոնք հնարավոր է լուծել էնդոսկոպիայի միջոցով։ 

Խոսելով կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագրից՝ Մանուկյանն ասաց, որ Հայաստանում նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են դեռ 3-4 տարի առաջ։ Սկզբնական շրջանում ծրագրի նպատակն առավելապես հետազոտական էր. ձեռք բերված սարքերն ու նոր տեսակի թեստերը նախատեսված էին գիտական տվյալների հավաքագրման համար։ 

«Այս տվյալները պետք է հիմք դառնային Հայաստանի առողջապահության նախարարությանն ազգային սքրինինգային ծրագիր ներկայացնելու համար։ Այս պահին իրականացվում է պիլոտային ծրագիր՝ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ։ Նախատեսվում է սքրինինգ իրականացնել շուրջ 3500 անձի շրջանում թե՛ Երևանում, թե՛ մարզերում։

Դրական արդյունքների դեպքում բուժառուները կուղղորդվեն էնդոսկոպիկ հետազոտության, ինչը թույլ կտա գնահատել հիվանդության տարածվածությունը, բարորակ գոյացությունների քանակը և քաղցկեղի հայտնաբերման փուլերը։ Բացի բուն պացիենտներից, ուշադրություն է դարձվում նաև ռիսկի խմբերին։ Օրինակ՝ 45-ից բարձր անձանց, նույնիսկ առանց գանգատների, խորհուրդ է տրվում անցնել պրոֆիլակտիկ կոլոնոսկոպիա։ Իսկ եթե ընտանիքում կան քաղցկեղի դեպքեր, հետազոտությունները պետք է սկսել նույնիսկ 40 տարեկանից»,-ասաց մասնագետը։

Էնդոսկոպիայի ծառայության ղեկավարի խոսքով՝ այս մոտեցումն արդեն իսկ համընկնում է առողջապահության նախարարության ռազմավարության հետ, քանի որ քաղցկեղի վաղ հայտնաբերումը բարձրացնում է բուժման արդյունավետությունը, երկարացնում կյանքի տևողությունը և նվազեցնում առողջապահական բեռը։ 

«Վերջին տասնամյակներում էնդոսկոպիան զգալի առաջընթաց է ապրել՝ ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ մեթոդաբանական առումներով։ Այն, ինչ տարիներ առաջ թվում էր անհավատալի, այսօր դարձել է հասանելի իրականություն։ Օրինակ՝ կերակրափողի ամբողջ երկայնքով էնդոսկոպիկ վիրահատություններն այսօր կատարվում են բարձր արդյունավետությամբ, ինչը նախկինում հնարավոր չէր պատկերացնել։ 

Էնդոսկոպիան այժմ համարվում է ոչ միայն ախտորոշիչ, այլև բուժական թերապևտիկ գործիք, որը կապում է մի քանի բժշկական ուղղություններ՝ գաստրոէնտերոլոգիա, վիրաբուժություն, ուռուցքաբանություն։ Շնորհիվ դրա՝ հնարավոր է բուժել հիվանդություններ՝ նվազագույն միջամտությամբ»,- ասաց մասնագետը՝ հավելելով, որ այսօր Հայաստանը էնդոսկոպիկ միջամտությունների ոլորտում լիարժեք համադրելի է զարգացած երկրների առաջատար հաստատությունների հետ։

Ի՞նչ հետազոտություններ են գաստրոսկոպիան և կոլոնոսկոպիան։ Ովքե՞ր պետք է անցնեն, ինչի՞ համար են դրանք նշանակվում, ինչպե՞ս են իրականացվում, ի՞նչ կարելի է հայտնաբերել դրանց շնորհիվ։ Ինչպե՞ս է աշխատում էնդոսկոպիայում արհեստական բանականությունը և ի՞նչ հնարավորություններ է տալիս։ Արդյոք էնդոսկոպիկ միջամտությունները ամբողջապես կփոխարինե՞ն բաց վիրահատություններին։

Այս և մի շարք այլ հարցերի ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքասթը:   

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները:

Հայերեն

«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասին

Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին

Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի

Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ

Որոշ ծառայություններ հասարակական սեգմենտին պատվիրակելու պետական քաղաքականությունը նպատակ ունի զարգացնել ՀԿ-ների կարողությունները

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին

Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին

Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ

Նոր հնարավորություն կենսաթոշակառուների համար. ներդրվում է հետադարձ հիփոթեքի ինստիտուտը