Թուրքիա

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները քննարկել են տարածաշրջանային և գլոբալ հարցերը

1 րոպեի ընթերցում

Russian President Vladimir Putin shakes hands with Turkish President Tayyip Erdogan during a meeting in Sochi, Russia August 5, 2022. Sputnik/Vyacheslav Prokofyev/Pool via REUTERS ATTENTION EDITORS - THIS IMAGE WAS PROVIDED BY A THIRD PARTY.
Russian President Vladimir Putin shakes hands with Turkish President Tayyip Erdogan during a meeting in Sochi, Russia August 5, 2022. Sputnik/Vyacheslav Prokofyev/Pool via REUTERS ATTENTION EDITORS - THIS IMAGE WAS PROVIDED BY A THIRD PARTY.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 18-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։

Զրույցի ընթացքում Էրդողանը կարևորել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլի մեկնարկը և հայտնել Թուրքիայի պատրաստակամությունը՝ կրկին հյուրընկալելու այդ բանակցությունները Ստամբուլում։ 

Հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունների ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։

«Էրդողանը հայտարարել է, որ կարևոր է սկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը և որ Թուրքիան պատրաստ է ընդունել այդ բանակցությունները Ստամբուլում, երբ որոշվեն կողմերի համար հարմար ժամկետները», – ասված է հաղորդագրությունում։

Էրդողանը նաև նշել է, որ Անկարան շահագրգռված է Սիրիայում կայունության պահպանմամբ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում