Զելենսկին ողջունել է ԵՄ-ի կողմից Մոսկվայի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունումը

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երախտագիտություն է հայտնել Եվրամիությանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը հաստատելու համար՝ նշելով, որ դա կմեծացնի Ռուսաստանի տնտեսության վրա ճնշումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին գրել է իր Telegram ալիքում։

«Պատժամիջոցների 18-րդ փաթեթը շարունակում է ճնշում գործադրել ռուսական տանկերային նավատորմի վրա և ոչ միայն նավերի, այլև ստվերային նավատորմի կապիտանների և այն ընկերությունների վրա, որոնք նպաստում են նավթի հաշվին սպանությունների նման ֆինանսավորմանը », - գրել է Զելենսկին։ 

Նա նաև նշել է, որ Եվրամիությունը ռուսական նավթի համար սահմանում է ավելի խիստ գնային սահմանաչափ՝ մոտ 46 դոլար մեկ բարելի համար։

«Ես կցանկանայի առանձին նշել Եվրամիության որոշումը՝ արգելել ցանկացած գործարք՝ կապված «Հյուսիսային հոսք» գազատարների հետ, որոնց կառուցումը (ՌԴ նախագահ) Պուտինի կողմից լայնածավալ պատերազմի նախապատրաստման մաս էր կազմում», - հավելել է Զելենսկին։

Ավելի վաղ ԵՄ-ն հաստատել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթն Ուկրաինայում նրա ծավալած ռազմական գործողությունների պատճառով։ Նոր փաթեթը թիրախավորում է, այդ թվում՝ ՌԴ նավթային և էներգետիկ արդյունաբերությունը, ֆինանսական ոլորտը։ 

Եվրոպա

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանն ու Էսսա Քազիմն անդրադարձել են Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծում «DP World»-ի հնարավոր ներգրավվածությանը

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել

ՀՀ ԱԺ նախագահն ու Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փուշեկուլներ է ձեռք բերել

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև