Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մսուր-մանկապարտեզը համալրվել է նոր գույքով

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն գյուղի մանկապարտեզի նորաբաց խումբը բարեգործական ծրագրի շրջանակներում ստացել է նոր գույք։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, դեռևս 2024 թվականի տարեվերջին Սևան համայնքի ավագանու հերթական որոշմամբ «Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը կազմակերպելու համար ավելացվել է մեկ խումբ, որի լիարժեք գործունեության համար չի ուշացել  նաև անհրաժեշտ աջակցությունը:

Focus on Children Now-ի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ և բարեգործական ծրագրերի շրջանակներում Սևանի համայնքապետարանի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզի նոր խումբը համալրվեց անհրաժեշտ գույքով՝ երկհարկանի մահճակալներով, ներքնակներով, մանկական աթոռակներով և ճաշասեղաններով, հագուստի պահարաններով, խաղային կենտրոններով, հանդերձարանի նստարաններով, դաստիարակի աշխատասեղանով և աթոռներով, գրատախտակով, ինչպես նաև դիդակտիկ նյութերով:

«Սևան համայնքը երախտապարտ է իր բարեկամներին, որոնց բարեսիրական ծրագրերի շնորհիվ հնարավոր է դառնում իրականացնել համայնքապահպան ծրագրեր: 

Որպես դրա վկայություն՝ Focus on Children Now-ի հայաստանյան մասնաճյուղը և երջանկահիշատակ Վարազ Կարապետիանի ընտանիքը Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից արժանացան շնորհակալագրերի արդյունավետ համագործակցային աշխատանքի, բարեսիրական ծրագրերի իրականացման համար»,-տեղեկացրին Սևանի համայնքապետարանից:

Հայերեն

ՔԿ նախագահը հայտնել է իրեղեն ապացույցների հափշտակության դեպքերով կալանավորված անձանց մասին

Թմրամիջոցների դեմ պայքարի հարցով ամերիկացի մասնագետներ կայցելեն Հայաստան․ ՔԿ նախագահ

Իրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ

ՔԿ նախագահը բանակում ինքնասպանությունների որոշ դեպքերի առնչությամբ պատրաստվում է դիմել ԱԱԾ-ին

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Փաշինյանն ու Մեցոլան կարևորել են երկխոսության շարունակականությունը, քննարկել տարածաշրջանային նշանակության հարցեր

ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են հավատարիմ մնալ բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ հատուկ փոստային նամականիշի մարման արարողություն

Դավիթ Խուդաթյանն ու էմիրաթական «AMEA Power» ընկերության հիմնադիրը քննարկել են էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված համագործակցության հեռանկարները

ՔԿ նախագահը մի շարք ընկերությունների կապարակնքումները բացատրել է ապացույցների պահպանման և գույքագրման անհրաժեշտությամբ