Սիրիայի նախագահը դատապարտել է Իսրայելի հարձակումը սիրիական տարածքների վրա

2 րոպեի ընթերցում

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հուլիսի 17-ին ուղերձով դիմել է սիրիացի ժողովրդին՝ ընդգծելով պետության հանձնառությունն ազգային միասնությանը և մերժելով ցանկացած արտաքին փորձ՝ անհամաձայնություն սերմանելու կամ երկիրը բաժանման ու պատերազմի մղելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական Al Ikhbariah հեռուստաալիքը։

«Նախկին իշխանության անկումից ի վեր իսրայելական ռեժիմը մշտապես թիրախավորել է երկրի կայունությունը և բազմիցս փորձել է ներքին անկարգություններ ստեղծել», - նշել է նա՝ ընդգծելով, որ Սիրիան «ո՛չ դավադրությունների փորձադաշտ է, ո՛չ էլ արտաքին նկրտումների հրապարակ»։

Իր ելույթում նախագահ աշ-Շարաան անդրադարձել է աս-Սուեյդայի դրուզ համայնքին՝ ընդգծելով, որ նրանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանված են և պահպանվում են պետության առաջնահերթությունների շարքում՝ մերժելով նրանց արտաքին հակամարտությունների մեջ ներքաշելու ցանկացած փորձ։

Ահմեդ աշ-Շարաան խոստացել է, որ դրուզ փոքրամասնության դեմ բռնության հետևում կանգնածները պատասխանատվության կենթարկվեն՝ հավելելով, որ անվտանգության պատասխանատվությունը կվերադարձվի տեղական իշխանություններին։

Նա պարզաբանել է, որ Պաշտպանության և Ներքին գործերի նախարարությունների ուժերը տեղակայվել են ամբողջ նահանգում և հաջողությամբ վերականգնել են կայունությունը՝ վտարելով ապօրինի խմբավորումներին՝ չնայած Իսրայելի միջամտությանը։ 

Նախագահը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների, արաբական երկրների և Թուրքիայի կողմից ձեռնարկված միջնորդությունը, որը նպաստել է տարածաշրջանն անորոշ ճակատագրից փրկելուն։ 

Ավելի վաղ Սիրիայի կառավարությունը հայտարարել է աս-Սուեյդայում մի քանի օր տևած բռնություններից հետո նոր հրադադարի և այնտեղ ռազմական գործողությունների դադարեցման մասին։ Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 350 մարդ։ 

Միացյալ Նահանգներ

Սիրիայում բախումների հետևանքով 356  մարդ է զոհվել. բանակը սկսել է դուրս գալ աս-Սուեյդայից

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան