Իրան

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի կարելի վարել առանց նախապայմանների

1 րոպեի ընթերցում

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի կարելի վարել առանց նախապայմանների

Իրանը պետք է նախապայմաններ առաջադրի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման պահանջ են ներկայացրել Իրանի խորհրդարանի անդամները:              

«Քանի որ ԱՄՆ-ն բանակցություններն օգտագործեց Իրանին մոլորեցնելու և սիոնիստական վարչակարգի հարձակման քողարկում ապահովելու համար, այլևս հնարավոր չէ երկխոսություն վարել նախկինի պես: Անհրաժեշտ է նախապայմաններ առաջադրել։ Մինչև  դրանց կատարումը նոր բանակցություններ հնարավոր չեն», - մեջբերում է ISNA գործակալությունը խորհրդարանականների հայտարարության տեքստը:

Հունիսի 13-ին Իսրայելի կողմից Իրանին հարվածներ հասցնելուց առաջ Վաշինգտոնը և Թեհրանն անուղղակի բանակցությունների մի քանի փուլ էին անցկացրել։ Բանակցությունների հերթական փուլը չեղարկվել էր իսրայելական հարվածների պատճառով։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում