Եկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական սփյուռքի ղեկավարի որդին

3 րոպեի ընթերցում

Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի որդին՝ Մուտվալա Շիխլինսկին, ձերբակալվել է պետական պաշտոնյայի նկատմամբ բռնության գործով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Սվերդլովսկի մարզի փաստաբանների ասոցիացիայի նախագահ Իգոր Պուտինցևը։

«Նա ձերբակալվել է, մենք այս տեղեկությունը ստացել ենք Քննչական կոմիտեից», - ասել է նա: 

Մուտվալա Շիխլինսկին փաստաբան է։

Սվերդլովսկի մարզի դատարանների միասնական մամուլի ծառայությունը հայտնել է, որ Լենինսկի դատարանը հուլիսի 16-ին կքննարկի Մուտվալա Շիխլինսկիի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։

Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ Շիխլինսկիի դեմ գործ է հարուցվել 318-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական պաշտոնյայի նկատմամբ բռնություն: Ինչպես հաղորդել են տեղական լրատվամիջոցները, երիտասարդը հոր ձերբակալության ժամանակ անվտանգության ուժերից փախչելու փորձի ժամանակ վնասվածքներ է հասցրել «Ռոսգվարդիայի» աշխատակիցներից մեկին։

Ավելի վաղ, Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Եկատերինբուրգում կասեցվել է էթնիկ խմբավորման գործունեությունը, որն, ըստ քննիչների, ներգրավված է եղել 2001, 2010 և 2011 թվականներին տեղի ունեցած մի շարք սպանությունների մեջ: Եկատերինբուրգի դատարանը կալանավորել է Այազ, Ակիֆ և Մազահիր Սաֆարովներին, իսկ հուլիսի 15-ին հայտնի է դարձել Բաքիր Սաֆարովի և Ախլիման Գյանջիևի ձերբակալության մասին։ 

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հայտնել էր, որ հետաքննության շրջանակներում ձերբակալվել է վեց անձ: Նախնական տվյալներով՝ մեղադրյալներից մեկը մահացել է սրտի անբավարարությունից: Երկրորդ անձի մահվան պատճառը պարզվում է։ Ադրբեջանը դատապարտել է տեղի ունեցածը՝ դա անվանելով սպանություն։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովը, որը հրավիրվել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, անհրաժեշտ բացատրություններ է տվել ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Բաքուն բողոք է հայտնել անվտանգության ուժերի գործողությունների դեմ, իսկ Ռուսաստանի Դաշնության հետ մշակութային և որոշ այլ միջոցառումներ չեղարկվել են ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Բացի այդ, Բաքվում կալանավորվել են «Sputnik Ադրբեջան» գործակալության ղեկավարը և գլխավոր խմբագիրը, ինչպես նաև ՌԴ մի շարք այլ քաղաքացիներ։ 

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին