Թրամփը հայտարարել է, որ չի շտապում բանակցել Իրանի հետ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը ցանկանում է բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ, սակայն ինքը չի շտապում դա անել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Փենսիլվանիայից վերադառնալուց հետո Էնդրյուս ռազմաբազայում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է LiveNow from FOX-ը։

«Նրանք կցանկանային բանակցել։ Ես չեմ շտապում բանակցություններ անցկացնել, քանի որ մենք ոչնչացրել ենք նրանց  (միջուկային) օբյեկտը»,- նշել է նա՝ անդրադառնալով հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած հարվածներին։

Թրամփը նաև նշել է, որ այդ հարվածները ոչնչացրել են Իրանի միջուկային օբյեկտը։ 

«Նրանք ստիպված կլինեն ամեն ինչ սկսել նորից։ Ավերածություններն այնպիսին են, որ այն (օբյեկտը) այլևս հնարավոր չէ օգտագործել։ Նրանք ստիպված կլինեն ընտրել մեկ այլ լեռ», - ասել է ԱՄՆ նախագահը։ 

Թրամփը, սակայն, չի մանրամասնել, թե Իրանի Իսլամական Հանրապետության որ օբյեկտի մասին է խոսքը։ Ամենայն հավանականությամբ, նա նկատի է ունեցել Ֆորդոյի միջուկային օբյեկտը։

Axios լրատվական հարթակի տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան համաձայնել են օգոստոսի վերջը սահմանել որպես Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքման վերջնաժամկետ, հակառակ դեպքում Թեհրանը «կբախվի խիստ պատժամիջոցների»։

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա