Պատահարներ

Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 15-ին, ժամը 15։46-ին ահազանգ է ստացել, որ Քաղցրաշեն գյուղում այրվում է VAZ մակնիշի ավտոմեքենա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։12-ին, մարվել՝ 16։28-ին:

Այրվել է VAZ մակնիշի ավտոմեքենան։ Տուժածներ չկան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում