Ժաննա Անդրեասյանն այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոն

4 րոպեի ընթերցում

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոն:

Երիտասարդական կենտրոնը գործում է 2025 թվականի հունիսից, այն հիմնվել է ԿԳՄՍ նախարարության, Ախուրյան համայնքի և «Պանդո» ՀԿ-ի համագործակցությամբ։ Նախարարին ուղեկցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է երիտասարդական կենտրոնի գործունեությանը, զրուցել այնտեղ հաճախող դպրոցականների և երիտասարդների հետ։ Կենտրոնն այս պահին ունի ավելի քան 50 շահառու Ախուրյանից և շրջակա բնակավայրերից։ Մասնակիցներն ակտիվորեն ներգրավված են կրթական, մշակութային ու մասնակցային տարբեր նախաձեռնություններում՝ ցուցաբերելով մեծ հետաքրքրություն առաջարկվող ծրագրերի նկատմամբ և ներկայացնելով իրենց գաղափարները։ Նրանք նախարարին պատմել են նախընտրելի զբաղվածության ձևերի ու քննարկումների մասին՝ ընդգծելով, որ կենտրոնը դարձել է ոչ միայն ուսուցման, այլև ընկերական շփումների և նոր հմտությունների ձեռքբերման վայր։

Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ մատչելի կրթական, սոցիալական և մասնակցային միջավայրը զգալիորեն կնպաստի համայնքի երիտասարդների կարողությունների զարգացմանը, առաջնորդության և քաղաքացիական ակտիվության խթանմանը։ Նրա խոսքով՝ երիտասարդական կենտրոնը պետք է դառնա նաև հարթակ, որն կխթանի երիտասարդների քաղաքացիական մասնակցությունը, կկազմակերպի ինտելեկտուալ ժամանց և կնպաստի իրազեկվածության բարձրացմանը։

Նախարարը հետաքրքրվել է՝ որքանով են կենտրոնի միջավայրն ու գույքային հագեցվածությունն ապահովում բավարար ներառականություն: Կենտրոնի տարբեր հատվածներում շրջայցի ընթացքում նշվել է, որ լուծված են տեղաշարժի հասանելիության խնդիրները. տեղադրվել է ուղղահայաց բարձրացնող էլեկտրական հարթակ, որը տեղաշարժման սահմանափակումներ ունեցող անձանց ևս հնարավորություն է տալիս լիարժեք օգտվելու կենտրոնի ծառայություններից:

Կենտրոնում գործում են հյուրերի համար նախատեսված հանգստյան սենյակներ, միջոցառումների սրահ, խաղասենյակ, ճաշասենյակ, ինչպես նաև գրադարանային հատված՝ ընթերցասրահով։ Սաներն ակտիվորեն մասնակցում են կրթական տարբեր ծրագրերի, կինոդիտումների, թեյախմությունների և թեմատիկ քննարկումների՝ հաճախ հրավիրյալ բանախոսների մասնակցությամբ։ Պարբերաբար կազմակերպվում են նաև բաց դռների օրեր, որոնց ընթացքում ծնողները և այլ շահագրգիռ անձինք ծանոթանում են կենտրոնի գործունեությանն ու ծառայություններին։

Նախարարին ներկայացվել է, որ կենտրոնն աշխատում է երեք հիմնական ուղղություններով՝ թվային երիտասարդական աշխատանք (Digital Youthwork), գյուղական երիտասարդական աշխատանք (Rural Youthwork) և մտավոր առողջությանը վերաբերող աշխատանք (Mental Health)։ Այս ուղղություններն ընտրվել են երիտասարդների կարիքներին համապատասխան։ Կենտրոնը գործում է երիտասարդական առաջնորդության մեթոդաբանությամբ, ըստ որի՝ հենց երիտասարդներն են որոշում իրենց հետաքրքրող ծրագրերի և գործունեության բովանդակությունը։

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև ավագ դպրոցների հետ համագործակցությունը՝ կենտրոնի հիմնական ծրագրերն ու գործունեության ուղղությունները, ոչ ֆորմալ կրթական հնարավորություններն աշակերտներին ներկայացնելու նպատակով:

Երիտասարդական կենտրոնը տեղակայված է Ախուրյանի կոմունալ սպասարկում իրականացնող վարչության նախկին շենքում, որը համայնքապետարանի կողմից տրամադրվել է անհատույց օգտագործման իրավունքով: Ամբողջությամբ վերանորոգված կենտրոնը զբաղեցնում է 230 քմ տարածք. այն սպասարկելու է հարակից 35 բնակավայրերին և նախատեսված է շուրջ 300 երիտասարդի համար:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում