Քաղաքականություն

Բուլղարիայի խորհրդարանականները հյուրընկալվել են Հայաստանի ԱԺ-ում

1 րոպեի ընթերցում

Բուլղարիայի խորհրդարանականները հյուրընկալվել են Հայաստանի ԱԺ-ում

ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը, խմբի անդամ Ալխաս Ղազարյանն ու պատգամավոր Հայկ Ցիրունյանը հուլիսի 14-ին հանդիպել են Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների, տարբեր հանձնաժողովների ներկայացուցիչների ու Բուլղարիայի մշակույթի փոխնախարար Աշոտ Ղազարյանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Բուլղարիա բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Բաբկեն Թունյանի գնահատմամբ՝ երկու երկրների միջեւ չիրացված ներուժ կա, հատկապես՝ տնտեսական ու զբոսաշրջության ոլորտներում:

Երկկողմ կապերի ընդլայնման գործում հայ խորհրդարանականները կարեւորել են Բուլղարիայի հայ համայնքի ուրույն դերակատարությունը:

Բուլղարացի օրենսդիրները խոսել են բարեկամական հարաբերությունների եւ մի շարք ոլորտներում կապերի զարգացման անհրաժեշտությունից:

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ շրջանակում Բուլղարիայի հետ փոխգործակցությանը: Ներկայացվել է ԵՄ երկրներ վիզաների ազատականացման գործընթացը:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում