Քաղաքականություն

Հայաստանը նվիրված է ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին․ Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը նվիրված է ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը նվիրված է Եվրոպական միության կողմից աջակցություն ստացող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, ինչը  շատ ամուր հիմք է Երևանի ու Բրյուսելի հարաբերությունների հետագա զարգացման համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ Բրյուսելում տեղի ունենացած հանդիպման ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Իհարկե, մենք քննարկելու ընդարձակ օրակարգ ունենք, և այս հանդիպումը շատ համապատասխան և տեղին է դա անելու համար։ Ես համաձայն եմ, որ Հայաստանի ու Եվրոպական միության միջև համագործակցությունը տեսանելիորեն և արագ զարգանում է, ինչն, իհարկե, մեծ հաջողություն է մեզ համար, քանի որ դա մեր ռազմավարությունն է»,-նշել է Հայաստանի վարչապետը։ 

Նիկոլ Փաշինյանը միաժամանակ շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին աջակցելու համար։

«Սա նոր բան չէ, սակայն մենք զգում ենք, որ դա ավելի ու ավելի արդյունավետ է դառնում: Մենք նվիրված ենք ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, ինչը, կարծում եմ, մեր հարաբերությունների հետագա զարգացման համար շատ ամուր հիմք է»,-շեշտել է Նիկոլ Փաշինյանը։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում