Հայ մասնակիցը մանկական «Սլավյանսկի բազարում» արժանացել է ԱՊՀ երկրների բարեկամության հատուկ մրցանակի

1 րոպեի ընթերցում

Բելառուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում հուլիսի 7-15-ը տեղի է ունենում «Սլավյանսկի բազար 2025» ամենամյա հեղինակավոր միջազգային մանկական և երիտասարդ կատարողների երաժշտական մրցույթը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանը հուլիսի 7-11-ը մանկական կատարողների մրցույթում այս տարի ներկայացրել է 11-ամյա Միլանա Օրդակյանը:

Երկու մրցութային օրերի ընթացքում Միլանան հանդես է եկել Արիանա Գրանդեի «Beauty and the Beast» և Ալեքսանդրա Պախմուտովայի  «Беловежская пуща»  ստեղծագործությունների կատարմամբ։

Հուլիսի 11-ին տեղի է ունեցել մանկական մրցույթի գալա համերգ-մրցանակաբաշխությունը, որի ժամանակ Միլանա Օրդակյանը արժանացել է ԱՊՀ երկրների բարեկամության  «Խրուստալնայա նոտկա» հատուկ մրցանակի:

«Սլավյանսկի բազար» երիտասարդ կատարողների ամենամյա մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի 27-ամյա Դավիթ Կիրակոսյանը:

Հայերեն Русский

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն

Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ

Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննելու նպատակով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով

Հոկտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Մոլդովան չի բացառում Ռուսաստանի դեսպանին արտաքսելու հնարավորությունն ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերից հետո. Moldpres

Զելենսկին հայտնել է, որ Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ առանց պահպանելու նախկինում գործող սահմանափակումները