Հայ մասնակիցը մանկական «Սլավյանսկի բազարում» արժանացել է ԱՊՀ երկրների բարեկամության հատուկ մրցանակի
1 րոպեի ընթերցում

Բելառուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում հուլիսի 7-15-ը տեղի է ունենում «Սլավյանսկի բազար 2025» ամենամյա հեղինակավոր միջազգային մանկական և երիտասարդ կատարողների երաժշտական մրցույթը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանը հուլիսի 7-11-ը մանկական կատարողների մրցույթում այս տարի ներկայացրել է 11-ամյա Միլանա Օրդակյանը:
Երկու մրցութային օրերի ընթացքում Միլանան հանդես է եկել Արիանա Գրանդեի «Beauty and the Beast» և Ալեքսանդրա Պախմուտովայի «Беловежская пуща» ստեղծագործությունների կատարմամբ։
Հուլիսի 11-ին տեղի է ունեցել մանկական մրցույթի գալա համերգ-մրցանակաբաշխությունը, որի ժամանակ Միլանա Օրդակյանը արժանացել է ԱՊՀ երկրների բարեկամության «Խրուստալնայա նոտկա» հատուկ մրցանակի:

«Սլավյանսկի բազար» երիտասարդ կատարողների ամենամյա մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի 27-ամյա Դավիթ Կիրակոսյանը: