Թրամփը սպառնացել է սահմանել 35% մաքսատուրքեր Կանադայի, 15%-20%՝ մյուս առևտրային գործընկերների նկատմամբ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է օգոստոսի 1-ից 35% մաքսատուրքեր սահմանել Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա այդ մասին ասել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին ուղղված նամակում, որը հրապարակել է իր Truth Social հարթակում։

Կանադական որոշակի ապրանքների նկատմամբ արդեն գործում էին 25% մաքսատուրքեր։ 

Կանադայի վարչապետը պատասխանել է այդ նամակին X-ում՝ նշելով, որ իր կառավարությունը կշարունակի պաշտպանել կանադացի աշխատողներին և բիզնեսները, մինչ նրանք գործողություններ են իրականացնում օգոստոսի 1-ի վերջնաժամկետին ընդառաջ։ 

Բացի այդ, ըստ BBC-ի՝ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ 15% կամ 20% համընդհանուր մաքսատուրքեր կսահմանի առևտրային գործընկերների մեծ մասի նկատմամբ։

Թրամփն ավելի վաղ 50% մաքսատուրքեր էր սահմանել ԱՄՆ ներմուծվող պղնձի նկատմամբ։

Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտնել է ԱՄՆ պղնձի ներմուծման 50% մաքսատուրքի սահմանման մասին

Հայերեն English Русский

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ