Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտնել է ԱՄՆ պղնձի ներմուծման 50% մաքսատուրքի սահմանման մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտնել է ԱՄՆ պղնձի ներմուծման 50% մաքսատուրքի սահմանման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Միացյալ Նահանգներ պղնձի ներմուծման 50-տոկոսանոց մաքսատուրք  սահմանելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նախագահը գրել է Truth Social սոցցանցի իր էջում:

«Ստանալով մեր ազգային անվտանգության հանգամանալից գնահատականը՝ ​​ ես հայտարարում եմ 2025 թվականի օգոստոսի 1-ից պղնձի 50% մաքսատուրքի սահմանման մասին», - ասել է Թրամփը: 

Նախագահի խոսքով՝ պղինձն ԱՄՆ-ին անհրաժեշտ է՝  կիսահաղորդիչների, ինքնաթիռների, նավերի, զինամթերքի, կուտակիչների, ռադարային համակարգերի, հակահրթիռային պաշտպանության համակարգերի, հիպերձայնային զենքի արտադրության և տվյալների մշակման կենտրոնների կառուցման բնագավառում:

«Պղինձը Պաշտպանության նախարարության կողմից երկրորդ առավել շատ օգտագործվող նյութերից է», - ընդգծել է ԱՄՆ-ի ղեկավարը: Նրա խոսքով՝ պղնձի ներմուծման մաքսատուրքերի սահմանումը կուղղի այն սխալները, որոնք թույլ են տրվել նախկին նախագահ Ջո Բայդենի նախորդ վարչակազմի  կողմից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում