Մեր նպատակը հայագիտությունն ակտիվ հետազոտական ոլորտ դարձնելն է. ԿԳՄՍ փոխնախարար

4 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ելույթով հանդես է եկել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում հուլիսի 9-12-ն անցկացվող Հայագիտական միջազգային կոնգրեսում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է հայագիտության զարգացման ուղղությամբ պետական քաղաքականությունն ու իրականացվող ծրագրերը:

Նա ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարության կողմից համակարգվող և Հայաստանի պետական բյուջեով ֆինանսավորվող հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագրի շնորհիվ հայագիտությունը հաջողությամբ զարգանում է տարբեր աշխարհագրական գոտիներում. այսօր արդեն 11 երկրում 13 բուհական և գիտական կառույցներ իրականացնում են հայագիտական ծրագրեր։ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով նախատեսվում է հայագիտական կենտրոնների թիվը հասցնել 23-ի՝ իրականացնելով տարեկան 12 հետազոտական աշխատանք, 8 հայագիտական միջազգային գիտաժողովներ և կրթամշակութային միջոցառումներ։ 

«Հայագիտության արդյունավետ զարգացման և տեսանելիության ապահովման համար չափազանց կարևոր է աշխարհասփյուռ հայագիտական կենտրոնների փոխհամագործակցությունը։ Միասնական գիտական նախագծերի, համատեղ համաժողովների, հրապարակումների և փոխանակման ծրագրերի միջոցով հնարավոր է ստեղծել ամուր գիտակրթական ցանց, որը կնպաստի թե՛ մասնագիտական որակի բարձրացմանը, թե՛ հայ ժողովրդի մշակութային ժառանգության տարածմանը միջազգային հարթակներում»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է ցանցային հայագիտական համալսարանի ստեղծումը, որով հնարավոր կլինի միավորել հայագիտական կենտրոններում արդեն իսկ զարգացող կարողությունները և սահմանել դրանց զարգացմանն ուղղված գործուն քայլերի շրջանակը: 

«Մեր նպատակն է՝ ստեղծել այնպիսի գիտակրթական միջավայր, որտեղ հայագիտությունը կներկայանա ոչ միայն որպես մշակութային ժառանգության պահպանման գործիք, այլև ակտիվ հետազոտական ոլորտ՝ արդիական մեթոդաբանությամբ, համագործակցային հարթակներով և համաշխարհային գիտության հետ մշտապես հաղորդակցվող կեցվածքով»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը  և հավելել, որ օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնների համագործակցությունը Հայաստանի կրթագիտական կառույցների և բուհերի հետ կարևոր նշանակություն ունի հայագիտության համակարգված զարգացման և գիտական ներուժի համախմբման համար։ 

«Համագործակցությունը կարևոր կամուրջ է Հայաստանի և սփյուռքի միջև՝ ամրապնդելով համահայկական գիտակրթական և մշակութային կապերը։ Հայաստանի բուհերն ու կրթագիտական կառույցները, համագործակցելով օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնների հետ, կարող են ներգրավվել միջազգային գիտական ցանցերում, բարձրացնել հայկական կրթության վարկանիշային հեղինակությունը, ապահովել ազգային արժեքների և մշակութային ժառանգության միջազգային տարածումն ու ճանաչումը»,- եզրափակել է Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով Հայագիտական կոնգրեսի կազմակերպիչներին։

Կոնգրեսին մասնակցում են շուրջ չորս տասնյակ երկրների գիտակրթական առաջատար հաստատությունների հեղինակավոր հայագետներ ու հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ։

Հայագիտական կոնգրեսն անցկացվում է երկրորդ անգամ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: 

Հայերեն

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Շվեդիայի, Նիդեռլանդների և Բելգիայի դեսպանների հետ քննարկել են արտաքին մարտահրավերները

ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային 2,7 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքը

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Հայաստանն ու ԱՄՆ-ն ամփոփել են պաշտպանական համագործակցության ծրագրերը և ստորագրել արձանագրություն

ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ

Ջերմուկ քաղաքում հայտնաբերվել է 24 շիշ կեղծ օղի և 1738 տուփ ծխախոտ. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է

Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները

Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ 18 ստորաբաժանում կաշխատի՝ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներին տեղեկանքներ տրամադրելու համար

Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային սպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել

Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում երթևեկության սահմանափակումներ կգործեն