Եվրոպա

Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

1 րոպեի ընթերցում

Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

Ուկրաինան Եվրամիությունից ստացել է 1 միլիարդ եվրո՝ ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթի հաշվին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալն իր Telegram ալիքում: 

«Մենք շնորհակալ ենք մեր եվրոպացի գործընկերներին իրենց համերաշխության և վստահության համար», - գրել է Ուկրաինայի վարչապետը:

Շմիհալի խոսքով՝ տարեսկզբից Ուկրաինան արդեն ստացել է ավելի քան 18,5 միլիարդ դոլար՝ ռուսական սառեցված գումարների հաշվին։ 

«Մենք այդ միջոցներն ուղղորդում ենք Ուկրաինայի կայունությանը և արագ վերակառուցմանը», - հավելել է նա:

Շմիհալը նաև գործընկերներին կոչ է արել համագործակցել իրենց հետ՝ «ռուսական բոլոր ակտիվների լիակատար բռնագրավման համար իրավական գործիքներ մշակելու համար»:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում